ՀԱՊՀ Հասարակական Գիտությունների Ամբիոն

ԱՄԲԻՈՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ


1 2016թ. Սեպտեմբերի 22-ին ՀԱՊՀ-ի Հասարակական գիտությունների ամբիոնը՝ Նելլի Բաղդասարյանի ղեկավարությամբ, մասնագիտական լսարանում  կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին։

Ցուցահանդեսի ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, պրոռեկտորներ Մարինկա Բաղդասարյանը, Ռուբեն Աղգաշյանը, Կարեն Արզումանյանը, ՔՏ և ԲՃ ֆակուլտետի դեկան Արտաշես Թադևոսյանը, դեկանի տեղակալ Գեղեցիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոսներն ու աշխատակիցները։

Ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանի 3 հանրապետությունների անցած ճանապարհի բավական հետաքրքրական,  հանրությանը քիչ ծանոթ ցուցանմուշներ։

1

2

 

2 2016թ. Հոկտեմբերի 12-ին տեղի ունացավ Հասարակական գիտությունների ամբիոնի նիստ, որտեղ ներկայացվեց ամբիոնի 2015-2016թթ. հաշվետվությունը: Նիստին ներկա էին համալսարանի ռեկտոր Ո.Մարուխյանը, ռեկտորի տեղակալ Գ.Վարդանյան, ՀԱՊՀ այլ ամբիոնի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հասարակական գիտությունների ամբիոնի անդամները: Ն.Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց հաշվետվությունը, որից հետո ելույթ ունեցան ամբիոնի դասախոսներ Հ․ Գևորգյանը, Ընդհանուր տնտեսագիտության սեկտորի վարիչ Մ․Աղայանը, ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի տեղակալ  Գ․ Վարդանյանը, համալսարանի  ռեկտոր Ո.Մարուխյանը:

3

 

4

 

3 2016թ. Նոյեմբերի 23-25-ը տեղի ունեցավ ՀԱՊՀ տարեկան գիտաժողով, որի շրջանակներում ելույթներով հանդես եկան Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոսները, ինչպես  նաև Գյումրու և Կապանի մասնաճյուղերի համապատասխան ամբիոնի դասախոսները: Գիտաժողովի մասնակիցները ներկայացրեցին իրենց հոդվածները։

5

 

4 2017թ. փետրվարի 25-ին Հասարակական գիտությունների ամբիոնի աշխատակից, համատեղությամբ դասավանդող   Տ.Հարությունյանը կազմակերպել էր քոլեջի սովորողների այցը Երևանի պատմության, Փարաջանովի տուն թանգարան, իսկ մարտի 25-ին նմանատիպ այցելություն կազմակերպել էր օտարերկրյա քաղաքացիների բաժանմունքի ուսանողների համար Էրեբունի պատմա-մշակութային թանգարան-հնավայր։

6

7

8

9

10

5․Հասարակական գիտությունների ամբիոնը, ուսանողական խորհրդի հետ համատեղ մարտի 17-ին կազմակերպել էր Քառօրյա պատերազմի մասնակից Էլեկտրաէներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանողների մեծարման միջոցառում։ Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվեցին նաև մարտի 23-ին Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի, Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի և Կիբեռնետիկայի ֆակուլտետների,  մարտի 29-ին ՀԱՊՀ քոլեջի, իսկ ապրիլի 13-ին Մեխանիկամեքենաշինության, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության,  Ընդերքաբանության և մետալուրգիայի, Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների ուսանողների մեծարման համար։

12

13

14

 

Միջոցառումներն ամփոփվում էին  ապրիլյան քառօրյա պետերազմին մասնակցած  ՀԱՊՀ ուսանողների մասին պատմող տեսաֆիլմերով։

15

16

17

Ամփոփելով միջոցառումները Ն․ Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ռեկտոր Ո․ Մարուխյանին և Գ․ Վարդանյանին միջոցառման կայացման գործում իրենց մշտապես աջակցելու համար։

6 Հասարակական գիտությունների ամբիոնը պարբերաբար կազմակերպում է թեմատիկ կինոդիտումներ ՀԱՊՀ ավագ դպրոցում, քոլեջում, ինչպես նաև բակալավրիատի առկա և հեռակա ուսանողների համար: Ցուցադրվել են Ղարաբաղյան պատերազմի, Ապրիլյան քառօրյայի, Ցեղասպանության, Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ ֆիլմեր: Ֆիլմերի ցուցադրումը նույնպես մեծ հետքրքրություն է առաջացնում Պատմություն առարկայի նկատմամբ և առավել մանրամասն գիտելիքներ տալիս տվյալ թեմայի վերաբերյալ:

1819

20