Նելլի Քաջիկի Բաղդասարյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
ՀԱՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ
Ծնվել է 1954 թ. հունվարի 10-ին Մեղրի քաղաքում:
Կրթություն
1972-77թ. սովորել է Երևանի պետ. համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1989 -1992թթ. դարձել Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան Պետական Համալսարանի քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ: 1992թ. հունիսին
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. Պետ. Համալսարանի К.053.05.94 մասն.խորհրդի որոշմամբ ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան :
Աշխատանքային գործունեություն
1976 թվականից աշխատում է ՀՊՃՀ/Պոլիտեխնիկ/ սկզբում որպես լաբորանտ, ապա ասիստենտ, դոցենտ: 2015 թ. մինչ օրս ղեկավարում է ՀԱՊՀ հասարակական գիտությունների ամբիոնը:
Մասնակցել է միջազգային գիտաժողովների, հեղինակ է տասնյակ հոդվածների, ուսումնական ձեռնարկների: Արդյունավետ և հետևողական աշխատանքի համար բազմիցս ստացել է շնորհակալագրեր, վաստակագրեր: