Արսեն Անդրանիկի Մելիքյան
Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ծնվել է 1980թ. հոկտեմբերի 19-ին Երևանում:
Կրթություն
1987-1997 սովորել է Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում, 1997-1998թթ. մասնակցել Հեռուստամենեջերի և գովազդային գործակալի դասընթացներին:
2001-2005թթ. սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժինում /բակալավրիատ/, այնուհետև 2005-2007թթ. ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայում: 2010-2015թթ. ձևակերպվել է որպես ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի հայցորդ:
Աշխատանքային գործունեություն
2006թ-ից դասախոսել է ՀԱՊՀ Հասարակական գիտությունների ամբիոնում, իսկ 2010-2011թթ. ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնում:
Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների, բազմաթիվ հոդվածների հեղինակ է: